Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում, Արփա գետի վերին հոսանքում, Վայքից 34կմ հյուսից-արևելք, Երևանից` 173կմ, իսկ Երևան-Բաքու երկաթուղու Երասխ կայարանից 108կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 2000-2080մ է :
Սարահարթը, որի վրա տեղավոված է առողջարան-քաղաքը, երեք կողմից շրապատված է Վարդենիսի և Սյունյաց ալպիական փարթամ բուսականությամբ ու անտառապատ լեռներով,որոնց բարձրուփյունը հասնում է 2500-3000մ:Քաղաքի միջով հոսում է հանրապետության ջրառատ գետերից մեկը`Արփան,որը քաղաքը բաժանում է երկու մասի:Արփա գետը սկիզբ է առնում լեռնային աղբյուրներից,խորունկ կիրճով կիսում է գրեթե ամբողջ Վյոց լեռնապարը,իր մեջ առնելով բազմաթիվ գետակների ջրեր և Նախիջևանի տարածքում միանում է մայր Արաքսին:
Արփա լեռը հայտնի է իր համեղ ձկնատեսակներով.ստորին հոսանքներում`կողակ,իսկ վերին հոսանքներում, սառնորակ աղբյուրների ակունքների մոտիկ`կարմրախայտը,որը նաև հաճախ իշխանաձուկ են անվանում:
Արփա գետի մեջ թափվում է աղբյուրներից գոյացած Ջերմուկ գետակը, որն իր գետաբերանի մոտ առաջացրել է ավելի քան 84 մետր բարձրություն ուենցող,անկրկնելի հրացոլքով մի ջրվեժ,հազվագյուտ հետաքրքրիր մի տեսարան,որն ավելի հմայիչ ու հեքիաթային է դարձնում քաղաքի համայնապատկերը:
Ջերմուկի օդը բացարձակ մաքուր է,զերծ փոշուց,հագեցած ծաղիկների անուշ բուրմունքով:Քաղաքի կլիման տիպիկ լեռնային է:Ամառն այստեղ ով է,մեղմ եղանակով ձմեռը երկարատև,ձյունառատ,բայց պարզկա և ոչ սաստիկ ցուրտ,առանց քամիների օրերով:Ամենացուրտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը -8.1 աստիճան է,ամենատաք ամսում սնդիկի սյունը ցույց է տալիս 14-16 աստիճան,բացարձակ առավելագույնը`32,իսկ բացարձակ նվազագույնը -35 աստիճան:Մթնոլորտային տեղումների քանակը տարվա ընթացքոիմ կազմում է 600 մմ-ի,իսկ արևափայլի տարեկան տևողությունը`2300-2400 ժամի տարին:
Ջերմուկը ջառատ վայր է:Արփայի և նրա աջակողմյան Ջերմուկ վտակից բացի,քաղաքի տարածքում բխում են սառնորակ և տաք աղբյուրներ,որոնք օգտագործվում են խմելու համար: Սակայն Ջերմուկը հատկապես հայտնի է իր բուժիչ,թվով շուրջ 40 տաք,հարուստ բաղադրությամբ աղբյուրներով,որոնց ջերմությունը հասնում է 56-64 աստիճանի և բուժում է ամենազանազան հիվանդություններ:
Արևոտ օրերի գերակշռությունըանմահական բուժիչ ջրերը ,կլիմայի մեղմությունը,ուլտրամանուշակագույն ճառագայթների հաստությունը,անտառապատ ու ծաղկառատ լինելը,օդի մաքրությունը,չափավոր խոնավությունը նպաստուն են Ջերմուկը առաջնակարգ առողջարանային,ակտիվ հանգստի ու ամառանոցային ճանաչված քաղաք համարվելու: